«Ոսկե գլոբուս» կինոմրցանակի լավագույն ֆիլմ է ճանաչվել «Արգո գործողություն» թրիլերը

«Ոսկե գլոբուս» կինոմրցանակի լավագույն ֆիլմ է ճանաչվել «Արգո գործողություն» թրիլերը

PanARMENIAN.Net - Հոլիվուդում արտասահմանյան մամուլի ասոցիացիայի (HFPA) կարծիքով տարվա լավագույն ֆիլմ է դարձել «Արգո գործողություն» թրիլերը, իսկ նրա ստեղծող Բեն Աֆլեքն արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի որպես լավագույն ռեժիսոր:

Վիկտոր Հյուգոյի «Թշվառները» վեպի համանուն էկրանավորումը հաղթել է մյուզիքլի ժանրում, լավագույն դրամատիկ դերասանուհի անվանակարգում հաղթել է Ջեսիկա Չեսթեյնը:

HFPA կարծիքով, տղամարդկանց լավագույն դերերը կատարել են Դենիել Դեյ Լյուիսը («Լինքոլն») և Հյու Ջեքմանը («Թշվառները»): Լավագույն արտասահմանյան ֆիլմ անվանակարգում հաղթել է Միախել Հանեկեի «Սերը», հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---