350 ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ԵՄ-ԻՆ ԸՆԴԳՐԿԵԼ «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ» ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԿԱՐԳՈՒՄ11 հուլիսի 2005 - 10:24 AMT PanARMENIAN.Net - Շուրջ 350 եվրոպական կազմակերպություններ 21 երկրներից կոչ են արել Եվրամիությանը ընդգրկել Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունների օրակարգում: Այդ քայլի նախաձեռնողն է Եվրոպայի հայկական դաշնությունը: Ըստ Եվրոպայի հայկական դաշնության հաղորդագրության հուլիսի 5-ին Եվրախորհրդարանի Եվրոպական ժողովրդական կուսակցության ֆրանսիական պատվիրակությունը կոչ է արել Եվրոպական խորհրդին փոփոխություններ մտցնել բանակցությունների մանդատի մեջ առ այն, որ «ԵՄ-ն ուշադրություն դարձնի այնպիսի էական հարցերի վրա, ինչպիսիք են կրոնի ազատությունը, քրեական օրենսդրությունը, Կիպրոսի հարցը եւ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը»: «Մենք կոչ ենք անում ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը սկսելիս կիրառել Եվրախորհրդարանի սահմանած չափանիշները, փոխանակ հարկատուների փողերը ծախսելու Եվրոպայում Թուրքիայի իմիջը բարելավելու համար»,-հայտարարել է Եվրոպայի հայկական դաշնության նախագահ Հիլդա Չոբոյանը: «Ցավալի է, որ Հանձնաժողովը այնդքան բացահայտորեն անտեսեց 450 մլն եվրոպացի քաղաքացիների եւ 730 ընտրյալ ներկայացուցիչների ցանկությունը: Դա վտանգավոր է ժողովրդավարության համար»,-ավելացրել է նա: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |