2012թ. ԱՄՆ ԶՈւ ինքնասպանությունների ռեկորդային քանակ է արձանագրվել

2012թ. ԱՄՆ ԶՈւ ինքնասպանությունների ռեկորդային քանակ է արձանագրվել

PanARMENIAN.Net - 2012թ. ԱՄՆ ԶՈւ ինքնասպանությունների ռեկորդային քանակ է արձանագրվել՝ գերազանցելով մարտական գործողություններում զոհվածների թիվը, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը, ԱՄՆ ՊՆ վրա հղումով:

Ըստ Պենտագոնի, ընդհանուր առմամբ, ինքնասպանություն է գործել 349 զինվորական, ինչը 15 տոկոսով գերազանցում է 2011թ. ցուցանիշը:

«Սա մի համաճարակ է, որը չի կարելի անտեսել»,-մեջբերում է «Ռոյթերսը» սենատոր Պետտի Մյուրրեյի հայտարարությունը: Ըստ նրա, զինծառայողները աննախադեպ մարտահրավերների են բախվում: Ըստ փորձագետների, ինքնասպանությունների աճի պատճառը գործուղումներն են հակամարտության գոտիներ, ինչպես նաև ֆինանսական ու ընտանեկան խնդիրները, կապված այդ ուղևորությունների հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---