ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ. ԵՎՐՈՊԱՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՆՎԵՐՋ ԸՆԴԼԱՅՆՎԵԼ13 հուլիսի 2005 - 11:24 AMT PanARMENIAN.Net - «Այն բանից հետո, երբ Ֆրանսիացի եւ հոլանդացի ընտրողները մերժել են Սահմանադրությունը, ԵՄ-ը պետք է կանգնեցնի հետագա ընդլայնումը»,- հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Նիկոլյա Սարկոզին` պատասխանելով ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հեռանկարների վերաբերյալ հարցին: Սարկոզին, որը գլխավորում է UMP շարժումը եւ ձգտում է դառնալ Ֆրանսիայի նախագահ, հայտարարել է, որ Բուլղարիան եւ Ռումինիան պետք է միանան ԵՄ-ին, քանզի նրանց անդամակցության գործընթացը շատ հեռու է գնացել կանգնեցնելու համար: «Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այդ երկիրը բանակցությունների պաշտոնական սկզբի` հոկտեմբերի 3-ի մոտեցման հետ սկսել է նյարդայնանալ` զգալով, որ կարող է զոհ դառնալ նոր անդամներ ընդունելու ցանկություն չունենալուն` Ֆրանսիայում եւ Հոլանդիայում քվեարկության խափանման լույսի ներքո: Մենք պետք է կանգնեցնենք ընդլայնումը, քանի դեռ արդիականացվում են մեր ինստիտուտները »,- Ֆրանսիայի վարչապետ Դոմինիկ դե Վիլպենի հետ հանդիպումից հետո ասել է Սարկոզին: Նրանք խոսել են Եվրոպայում Ֆրանսիայի դերի մասին այն բանից հետո, երբ ֆրանսիացի ընտրողները մայիսի 29-ի հանրաքվեի ժամանակ մերժել են ԵՄ Սահմանադրությունը:«Եվրոպան չի կարող անվերջ ընդլայնվել»,- հայտարարել է Սարկոզին: Նշենք, որ Նիկոլյա Սարկոզին բացեիբաց հանդես է գալիս Թուրքիայի ԵՄ անդամակցության դեմ: Նա գտնում է, որ Անկարային պետք է առաջարկվի արտոնյալ անդամություն, սակայն ոչ մի դեպքում` լիիրավ անդամություն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՀՀ-ն կողմ է քվեարկել է ՄԱԿ-ում Պաղեստինի իրավունքների ընդլայնման բանաձևին Բանաձևին կողմ են քվեարկել նաև Ռուսաստանը, Իրանը, Ադրբեջանը, Թուրքիան ԵՄ դեսպան․ Խաղաղության եվրոպական հիմնադրամից ՀՀ-ին միջոցների տրամադրման քննարկումները շարունակվում են ԵՄ դեսպանի խոսքով՝ դեռ չափազանց վաղ է այս փուլում մանրամասների վերաբերյալ խոսելը Էջմիածնից 6 բերման ենթարկված կա զենք–զինամթերք պահելու կասկածանքով Ըստ շարժման, բերման են ենթարկվել «Էջմիածին» դաշինքի ավագանու անդամները, որոնք պատրաստվում էին դիմավորել Փաշինյանին Հունահայոց կազմակերպությունները զորակցություն են հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը «Թափ առած շարժումը ուղղակի մերժումն է ժողովուրդին կողմից՝ իր հաշվին կայացվող որոշումների»,–ասվում է հայտարարության մեջ |