Հայաստանի բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են

Հայաստանի բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են

PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 09.30-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են։

Հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է։

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---