Եգիպտական Ալեքսանդրիա քաղաքի խիտ բնակեցված թաղամասում փլուզվել է բնակելի շենք, կան զոհեր

Եգիպտական Ալեքսանդրիա քաղաքի խիտ բնակեցված թաղամասում փլուզվել է բնակելի շենք, կան զոհեր

PanARMENIAN.Net - Եգիպտական Ալեքսանդրիա քաղաքի խիտ բնակեցված թաղամասերից մեկում` Մաամուրում, փլուզվել է 8-հարկանի բնակելի շենք, չորեքշաբթիօ րը հաղորդել է Եգիպտոսի ներքին գործերի նախարարությունը:

Նախնական տվյալներով, փլուզման արդյունքում չորս մարդ մահացել է, ութ հոգի լուրջ վնասվածքներ է ստացել և տեղափոխվել քաղաքային հոսպիտալ:

ՆԳՆ ներկայացուցչի խոսքով, շենքում բնակվել են 24 ընտանիքներ, և, ամենայն հավանականությամբ, փլատակների տակ դեռ մնում են տասնյակ մարդիկ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---