ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԵՐԸ ՉՊԵՏՔ Է ՍՊԱՍԵՆ, ԹԵ ԵՐԲ ԵԱՀԿ ՄԽ-Ն ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆԻ14 հուլիսի 2005 - 10:22 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 13-ի երեկոյան Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում ԵԱՀԿ Մինսկի խմբի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով համանախագահներ Սթիվեն Մանը (ԱՄՆ), Բեռնար Ֆասյե (Ֆրանսիա) եւ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) զրուցել են Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հետ: Ընդմիջման ժամանակ միջնորդները պատասխանել են լրագրողների հարցերին: Միջնորդների նոր առաջարկությունների մասին հարցին Յուրի Մերզլյակովը պատասխանել է, որ կողմերը չպետք է սպասեն, թե երբ համանախագահները նոր առաջարկություններ կանեն` ընդգծելով, որ մինչ վարշավյան հանդիպումը նրանց կողմից առաջարկություններ եղել են եւ դրանց շուրջ այսօր քննարկումներ են ընթանում: Այն հարցին, թե կան «հուսադրող պահեր եւ դրական միտումներ»` Ռուսաստանի կողմից համանախագահը դիվանագիտորեն պատասխանել է, որ եթե կողմերը հաստատում են այդ մասին, ապա միջնորդները նույնպես պատրաստ են համաձայնել դրա հետ: Համանախագահների նման կարծիքը հիմնված է կողմերի հայտարարությունների վրա` Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների եւ նախագահների հանդիպումներից հետո: Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ համաձայնագրին, ապա կողմերը դեռեւս հեռու են դրանից»,- ասել է Յու.Մերզլյակովը: Իր հերթին Սթիվեն Մանը նշել է, որ առկա են շատ տեսակետներ, որոնց վերաբերյալ կողմերը համաձայնության չեն հասել: «Գոյություն ունեն շատ դժվարություններ, սակայն կարեւորը հենց բանակցությունների ոգին է»,- ընդգծել է ամերիկացի համանախագահը: Հարգելով բանակցությունների գաղտնիության սկզբունքը` համանախագահները ձեռնպահ են մնացել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման տարբերակների մեկնաբանություններից, մասնավորապես, ԼՂ կարգավիճակի հարցով հանրաքվե անցկացնելու առումով: Խոսելող ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ հանդիպման մասին` միջնորդները համակարծիք են եղել, որ «շատ կառուցողական եւ հետաքրքիր զրույց է եղել»: «Մեր նպատակն է եղել կարգավորման գործընթացում առաջացած մի շարք հարցերի պատասխաններն ստանալ Ա.Ղուկասյանից, կիսել գաղափարներ եւ դիրքորոշումներ»,- ասել է Յու.մերզլյակովը: Այսօր առավոտյան ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մեկնել են Ստեփանավանից մեկնել են Երեւան, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |