Լևոն Մելիք-Շահնազարյան. Պատերազմ կրկին լինելու է, ու մենք պետք է պատրաստ լինենք16 հունվարի 2013 - 15:44 AMT PanARMENIAN.Net - «Մուսալեռից Խնապատ» փաստավավերագրական թվով 4-րդ ֆիլմում ներկայացված են Արցախյան հերոսամարտի ուշագրավ դրվագները: Ֆիլմերի շարքն ունի ընդհանուր վերնագիր` «Հաղթանակի կոդը»։ Առաջին երեք ֆիլմը կարճատև են, իսկ չորրորդը տևում է գրեթե 1 ժամ: Այսօր ասուլիսի ժամանակ ֆիլմի մասին խոսել է քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը: «Ամբողջական ֆիլմ է, որում մեր 2 հերոսամարտերն են՝ Մուսա լեռան հերոսական պաշտպանությունն ու Խնապատինը: Գյուղը պաշտպանվել է գյուղացու շնորհիվ, այն ապրում և աճում է, դա մեր հաղթանակի կոդն է»,- ասաց նա: Նրա խոսքով՝ մեր պահանջները պետության հնարավորություններից մեծ են, բայց հայ հողագործը միշտ պատրաստ է բահը վայր դնել և զենք վերցնել պայքարի համար: «Ֆիլմը մեծ դաստիարակչական նշանակություն կունենա ժողովրդի և երիտասարդության համար, չնայած նրանում պատերազմ չկա: Ֆիլմը շատ հուզիչ է, անկեղծությունը ստիպում է, որ տարվես ֆիլմով ու հավատաս ապագային», - ասաց քաղաքագետն ու համոզմունք հայտնեց, որ պատերազմ կրկին լինելու է, ու մենք պետք է պատրաստ լինենք: Ֆիլմի ռեժիսոր Գագիկ Հարությունյանի խոսքով՝ ֆիլմի գաղափարը վաղուց կար, նկարահանող խումբը մասնակցել էր պատերազմին և Խնապատը ճանաչում էր. «Նման կղզիներ մեր պատմության մեջ միշտ եղել և կրկնվում են: Ֆիլմը փաստավավերագրական է՝ գեղարվեստական էլեմենտներով համեմված, հունվարի 28-ին կլինի պրեմիերան: Այն նաև կթարգմանվի այլ լեզուներով», - նշեց ռեժիսորը: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները |