ՊՆ «Ուրալը» ձորն է գլորվել

ՊՆ «Ուրալը» ձորն է գլորվել

PanARMENIAN.Net - Այսօր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 115 կմ հատվածում՝ Արփի գյուղի ճանապարհին, «Ուրալ» մակնիշի 33 16 Տ համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 40-50 մետր գլորվել է ձորը:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց, որ շրջված «Ուրալ»-ը գրանցված է ՊՆ հաշվեկշռում:

«Մեքենայում եղել են վարորդը և մի կապիտան: Նրանց վիճակի մասին այս պահին մանրամասներ չկան, բայց պետք չէ շտապել ու մահվան մասին լուր տարածել», - ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Դեպքի վայրում են Ճանապարհային ոստիկանության, Արտակարգ իրավիճակների նախարարության և Ռազմական ոստիկանության աշխատակիցները:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---