ԿԳ նախարարը կարևորում է Հայաստանում մասնագիտական ասոցիացիաների ձևավորման գործընթացը

ԿԳ նախարարը կարևորում է Հայաստանում մասնագիտական ասոցիացիաների ձևավորման գործընթացը

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Որակի ապահովման եվրոպական ցանցի նախագահ Ախիմ Հոփբախին: Հանդիպմանը մասնակցել է նաև ‹‹Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն›› հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է Որակի ապահովման եվրոպական ցանցին լիիրավ անդամակցության հարցը:

Ա. Աշոտյանը կրթության որակի ապահովման նկատմամբ ՀՀ կառավարության որդեգրած հետևողական քաղաքականության համատեքստում ընդգծել է Հայաստանում մասնագիտական ասոցիացիաների ձևավորման կարևորությունը և որակի ապահովման և Որակավորումների ազգային շրջանակի մշակման գործընթացներում վերջիններիս մասնակցությունը:Որակի ապահովման եվրոպական ցանցի նախագահ Ա. Հոփբախը նշել է, որ ծանոթանալով ՈԱԱԿ-ի գործունեությանը և մշակված փաստաթղթերին՝ կարող է արձանագրել, որ արդեն զգալի աշխատանք է կատարվել կրթության որակի ապահովման ոլորտում: Ինչպես հայտնում են ԿԳ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, Հոփբախը ընդգծել է, որ հաշվի առնելով ընդգծված աշխատանքը՝ ՈԱԱԿ-ը լիիրավ անդամակցության նպատակով կարող է դիմել եվրոպական ցանցին՝ անցնելով համապատասխան հավատարմագրման գործընթաց: Ա. Հոփբախը կարևորել է նաև որակի ապահովման ազգային կենտրոնի դերը միջազգային հավատարմագրման գործընթացներում՝ որպես ազգային չափորոշիչների համապատասխանությունն ապահովող կառույց: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում գործող Ուսանողների ասոցիացիայի գործունեությանը: Ներկաներն ընդգծել են, որ հաշվի առնելով ուսանողների մասնակցության անհրաժեշտությունը որակի ապահովման գործընթացներում՝ վերջիններս ներգրավվում են արտաքին գնահատման նպատակով ձևավորված փորձագիտական, ինչպես նաև հաստատություններում ինքնավերլուծություն իրականացնող խմբերում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---