ԴԵՌԵՎՍ ՎԱՂԱԺԱՄ Է ԽՈՍԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԵՐԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՄԱՍԻՆ14 հուլիսի 2005 - 10:48 AMT PanARMENIAN.Net - Նախօրեին Ստեփանակերտում կայացել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ղարաբաղյան հակամարտության հարցերով համանախագահներ Յուրի Մերզլկյակովի (Ռուսաստան), Սթիվեն Մանի (ԱՄՆ) եւ Բեռնար Ֆասյեի հետ (Ֆրանսիա): Համանախագահները տեղեկացրել են ԼՂՀ ղեկավարությանը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների, ինչպես նաեւ երկու երկրների արտգործնախարարների միջեւ հանդիպումների մասին, ներկայացրել են միջնորդ-երկրների մոտեցումները խաղաղ կարգավորման գործընթացում զգալի առաջընթացի հասնելու հեռանկարներների վերաբերյալ: Նրանք վերահաստատել են իրենց այն միտքը, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում առկա է նոր հնարավորություն` նշելով սակայն, որ խոսքը չի գնում հակամարտության կողմերին ներկայացված ինչ որ նոր առաջարկությունների մասին: Իր հերթին նախագահ Ա. Ղուկասյանը նշել է, որ չնայած տվյալ փուլում դեռեւս վաղաժամ է խոսել կարգավորման գործընթացի օրակարգում առկա հարցերի շուրջ հակամարտող կողմերի միջեւ սկզբունքային փոխըմբռնման մասին, առաջընթացի ակնկալիքներն, այնուամենայնիվ մեծ է: Նա հույս է հայտնել, որ համանախագահների ներկայիս այցը տարածաշրջան արդյունավետ կլինի եւ էլ ավելի կմոտեցնի բոլորին ղարաբաղյան հակամարտության խաղաղ եւ համապարփակ կարգավորմանը: Համանախագահները երախտագիտություն են հայտնել ԼՂՀ նախագահին կառուցողական զրույցի եւ փոխընդունելի կարգավորման տարբերակի որոնումը շարունակելու ղարաբաղյան կողմի պատրաստակամության համար: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԼՂՀ արտգործնախարար Արման Մելիքյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |