ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՄԻԱՅՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ԱԲԽԱԶԻԱՅԻ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՄԱՆԸ

PanARMENIAN.Net - «Հայաստանը պատրաստ է մասնակցել Անդրկովկասյան երկաթուղու աբխազական հատվածի վերականգնման աշխատանքներին, ցուցաբերել տեխնիկական, սակայն ոչ ֆինանսական աջակցություն»,- հուլիսի 14-ի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը: Նրա խոսքերով` ֆինանսական մասը, իսկ դա շուրջ 150 մլն դոլար է, ընկնում է Ռուսաստանի եւ Վրաստանի վրա: «Այդ ճանապաարհի բացումը շահավետ է ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի համար: Այսօր Վրաստանը չունի Ռուսաստանի հետ երկաթուղային ելք, եւ որպես տարանցիկ օգտվում է Ադրբեջանի տարածքից, որի համար վճարում է հսկայական գումարներ: Աբխազիայի երկաթուղու բացման դեպքում պաշտոենական Երեւանը կհրաժարվի Ռուսաստանի հետ լաստանավային հաղորդակցությունից»,- հայտարարել է նախարարը` հույս հայտնելով, որ տվյալ հարցը դրականորեն կլուծվի: Ա.Մանուկյանը իրազեկել է նաեւ, որ հայկական կողմի` տեխնիկական աջակցության մասին առաջարկությունն առայժմ չի քննարկվել: «Մեր առաջարկությունը քննարկվելու է, երբ երկաթուղու աբխազական հատվածի բացման հարցը կներկայացվի օրակարգում»,- հայտարարել է Ա.Մանուկյանը, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---