Ձորը գլորված «Ուրալ»-ում գտնվողներից մեկը մահացել է, մյուսը՝ հիվանդանոցում է

Ձորը գլորված «Ուրալ»-ում գտնվողներից մեկը մահացել է, մյուսը՝ հիվանդանոցում է

PanARMENIAN.Net - Այսօր՝ ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, վարորդ, շարքային Արթուր Վարազդատի Գևորգյանն իրեն ամրակցված «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոմայրուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով Ա.Գևորգյանը տեղում մահացել է, իսկ կապիտան Հուսիկ Ջանիբեկի Ստեփանյանը ստացել է մարմնական վնասվածքներ: Վերջինս գտնվում է Վայքի հիվանդանոցում, վիճակը գնահատվում է ծանր, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 377 հոդ. 2-րդ մասով (մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---