ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ԻՐ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՈՂ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան Վլադիմիր Տյագլոյին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում, հաղորդում է պետության ղեկավարի մամլո ծառայությունը: Բարձր գնահատելով հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման ընթացքը` Ա.Մարգարյանն ընդգծել է նաեւ Վ.Տյագլոյի ներդրումը այդ գործում: Նա շնորհակալություն է հայտնել դեսպանին անցած երեք տարիների ընթացքում համատեղ աշխատանքի համար, հույս հայտնելով, որ նոր դեսպանի նշանակումից հետո եւս երկու երկրների միջեւ ստեղծված կապերն ու համագործակցությունը նույն հաջողությամբ կզարգանան: Վլադիմիր Տյագլոն իր հերթին երախտագիտություն է հայտնել իր պաշտոնավարման ընթացքում Հայաստանի իշխանությունների, մասնավորապես կառավարության եւ վարչապետի կողմից ցուցաբերված աջակցության համար` նշելով, որ ամենաջերմ զգացումներով ու տպավորություններով է հեռանում Հայաստանից:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---