ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՀԱՆՐԱՔՎԵ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԲԱՔՎԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՎԱՍԱՐԱԶՈՐ ԿԼԻՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ»15 հուլիսի 2005 - 08:39 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական Բաքուն չպետք է համաձայնվի Լեռնային Ղարաբաղում հանրաքվեի անցկացմանը, քանի որ «դա կհանգեցնի բուն ադրբեջանական տարածքների կորստին»: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի նախկին խորհրդական, քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն: Նրա խոսքերով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բացահայտորեն հանդես են գալիս հակաադրբեջանական դիրքերից, եւ նրանց կողմից պատրաստված առաջարկություններն անփոփոխ են մնացել վերջին տասը տարիների ընթացքում: «ԵԱՀԿ Մինսկի խումբն առաջարկում է Ադրբեջանին համակերպվել տարածքների կորստի հետ եւ բացահայտ զիջումներ անել Հայաստանին, որոնցից մեկը Լեռնային Ղարաբաղում հանրաքվեի անցկացման վերաբերյալ համաձայնագրի ստորագրումն է», - նշել է Գուլուզադեն:Նրա կարծիքով, միջնորդները դիմել են «շատ պարզունակ խորամանկության» եւ առաջարկում են Լեռնային Ղարաբաղում անցկացնել հանրաքվե ոչ թե նրա շուրջ գրավված տարածքներն Ադրբեջանին վերադարձնելուց անմիջապես հետո, այլ, ասենք, 10 տարի անց: «Խորհրդային Միության փլուզման շրջանում անցկացված վերջին մարդահամարի ընթացքում Լեռնային Ղարաբաղում հայերը քանակությամբ գերազանցում էին ադրբեջանցիներին», - հիշեցրել է Գուլուզադեն, նշելով, որ նման հանրաքվեն կնշանակի Ադրբեջանի տարածքների մի մասի ի«նքնաբերական անջատում, ինչն անընդունելի է»: «Այդ քայլը հավասարազոր կլինի պետական դավաճանության»,-ընդգծել է նախագահի նախկին խորհրդականը, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |