«Հրապարակ». Ստեփան Դեմիրճյանը մտադիր է դուրս գալ ՀԱԿ-ից

«Հրապարակ». Ստեփան Դեմիրճյանը մտադիր է դուրս գալ ՀԱԿ-ից

PanARMENIAN.Net - «Հրապարակ»-ը գրում է «ՀԱԿ-ում տեղի ունեցող զարգացումները ձնագնդի էֆեկտ են ստանում: Չորեքշաբթի տեղի ունեցած ՀԱԿ քաղխորհրդի նիստն այդպես էլ որևէ լուրջ հարց չի քննարկել, բացի Սասուն Միքայելյանի հարցազրույցից, որին որոշել են չպատասխանել, որպեսզի էլ ավելի չբարդացնեն առանց այդ էլ բարդ վիճակը:

Միևնույն ժամանակ փորձել են հասկանալ, թե ինչու է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության անդամ, Աջափնյակի ՀԱԿ պատասխանատու Պետրոս Գևորգյանը փակել ՀԱԿ գրասենյակի դռները, ինչի արդյունքում ԺՀԿ-ն ստիպված է եղել նիստ գումարել «Ազատ դեմոկրատների» գրասենյակում: ՀԱԿ-ում դա անթույլատրելի են համարել:

Քաղխորհրդի այդ նիստից հետո, ինչպես նաև վերջին շրջանում ստեղծված իրավիճակը լցրել է նաև Գերմանիայից նոր վերադարձած, կրկին քաղաքական գործընթացների մեջ ներգրավված ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի համբերության բաժակը ևս, որն առանց այն էլ լիքն էր ՀԱԿ-ի՝ կուսակցություն դառնալու խոսակցությունների ֆոնին:

Ինչպես տեղեկացնում են ՀԺԿ մեր աղբյուրները` առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում հրավիրվելու է ՀԺԿ քաղխորհրդի ընդլայնված նիստ, որտեղ պետք է քննարկվի իրենց` ՀԱԿ-ում գտնվելու նպատակահարմարության հարցը: Խնդիրն առնչվում է հատկապես ՀԱԿ ներքին ժողովրդավարությանը, որովհետև այնտեղ որոշումները կայացվում են միանձնյա: Ըստ ամենայնի, այդ նիստում որոշում կկայացվի, որ ՀԺԿ-ն դուրս է գալիս ՀԱԿ-ից»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---