2012-ի տվյալներով American Express-ի մաքուր շահույթը կրճատվել է 9 տոկոսով

2012-ի տվյալներով American Express-ի մաքուր շահույթը կրճատվել է 9 տոկոսով

PanARMENIAN.Net - Կրեդիտային քարտերի ամերիկյան օպերատոր American Express-ի մաքուր շահույթը 2012-ի տվյալներով կրճատվել է 9 տոկոսով` մինչև 4,48 մլրդ դոլար 2011-ի 4,94 մլրդ դոլարի փոխարեն: Նման տվյալներ են պարունակվում այսօր հրապարակված ընկերության հաշվետվությունում: Միաժամանակ, հասույթն աճել է 5 տոկոսով և կազմել 31,58 մլրդ դոլար 2011-ի 29,96 մլրդ դոլարի համեմատ:

2012-ի չորրորդ եռամսյակում ընկերության մաքուր շահույթը կազմել է 637 մլն դոլար, ինչը 47 տոկոսով ցածր է 2011-ի նույն շրջանի ցուցանիշից:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---