Ալժիրում պատանդներ վերցրած խմբավորման երեք առաջնորդ է ոչնչացվել

Ալժիրում պատանդներ վերցրած խմբավորման երեք առաջնորդ է ոչնչացվել

PanARMENIAN.Net - Ալժիրի ուժայինները նավթագազային օբյեկտի մաքրմանն ու պատանդների ազատմանն ուղղված օպերացիայի ընթացքում ոչնչացրել են ծայրահեղական խմբավորումներից մեկի 3 առաջնորդներին: Վերջինս էլ կանգնած է հարձակման ետևում, շաբաթ օրը փոխանցում է Alakhbar գործակալությունը:

Վերջին տվյալների համաձայն, պատանդների թիվը մոտ 600 է, որոնցից 573-ը Ալժիրի քաղաքացիներ են, մյուսներն` արտերկրի:

Ինչպես հաղորդվում է, խմբավորման ոչնչացված առաջնորդների թվում են առնվազն մեկ ալժիրցի և մավրիտանական թեքնա ցեղի ներկայացուցիչ: Մավրիտանական ANI գործակալության տվյալներով, հնարավոր է, որ գրոհայինների մի մասը նիգերիացիներ լինեն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---