Մահապարտ ահաբեկիչը պայթել է Աֆղանստանի արևմտյան Հերատ նահանգում

Մահապարտ ահաբեկիչը պայթել է Աֆղանստանի արևմտյան Հերատ նահանգում

PanARMENIAN.Net - Շաբաթ օրը առավոտյան մահապարտ-ահաբեկիչը պայթել է Աֆղանստանի Հերատ նահանգում, հաղորդել է Պաժվակ տեղեկատվական գործակալությունը:

Ըստ նախնական տվյալների, «մահապարտի գոտիով» երկու ահաբեկիչներ ընթանում էին մոտոցիկլետներով, երբ նրանցից մեկի վրա ամրացված պայթուցիկ սարքը պայթել է:

Զոհերի և տուժածների մասին մանրամասներ չեն հաղորդվում, գրում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---