ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԵՐԸ ՊԵՏՔ Է ՎԱԽԵՆԱՆ ԿՈՐՑՆԵԼ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ19 հուլիսի 2005 - 09:04 AMT PanARMENIAN.Net - «Ներկայիս պայմաններում մենք, ինչպես երբեք, մոտ ենք խաղաղությանը»,- հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարարը` երկուշաբթի օրը Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, որը նվիրված է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան կատարած այցի արդյունքներին: Ընդսմին, դիվանագետը մտահոգություն է հայտնել հայկական ԶԼՄ-ների կողմից տարածվող սադրիչ հայտարարությունների կապակցությամբ: Ա.Ազիմովի կարծիքով` նման գործողությունները կարող են բացասաբար անդրադառնալ բանակցային գործընթացի վրա, «եւ կողմերը պետք է վախենան կորցնել ձեռքբերումը»: Մեկնաբանելով միջնորդների բանակցությունների արդյունքները` փոխնախարարը տեղեկացրել է, որ մի շարք հարցերում «դեռեւս կան բարդություններ եւ գոյություն ունի դիրքորոշումների տարբերություն»: Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին կկայանան հակամարտող կողմերի բանակցությունները` Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով, իսկ 26-ին Կազանում` պետությունների ղեկավարների մակարդակով: Ազիմովը նշել է կողմերի առողջ կառուցողականության եւ փոխզիջողականության դրսեւորման անհրաժեշտությունը: «Ադրբեջանը ցուցադրել է անհրաժեշտ փոխզիջողականություն, նույնն էլ պետք է անի Հայաստանը: Հակառակ դեպքում հնարավորությունները ձեռքից բաց կթողնվեն»,- գտնում է Ազիմովը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |