Ձնաբքի պատճառով փակ է Տաշիր-Գոգավան ճանապարհահատվածը և Սելիմի լեռնանցքը

Ձնաբքի պատճառով փակ է Տաշիր-Գոգավան ճանապարհահատվածը և Սելիմի լեռնանցքը

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին ժամը 11.00-ի դրությամբ Վայքի, Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում ձյուն է տեղում։

Ձնաբքի պատճառով փակ է Տաշիր-Գոգավան ճանապարհահատվածը և Սելիմի լեռնանցքը։

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում ձնախառն ուժեղ բուք է, տեսանելիությունը 2-10մ է, ճանապարհը խիստ դժվարանցանելի է։

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---