ԻՐԱՆԸ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐԱՑՄԱՆ ԻՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն այսօր հանդիպել է եռօրյա այցով Հայաստանում գտնվող Իրանի նախագահի Կասպից ծովի հարցերով հատուկ ներկայացուցիչ, ԱԳՆ ԱՊՀ գլխավոր վարչության պետ Մեհդի Սաֆարիին, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային մի շարք հարցերի շուրջ: Վարդան Օսկանյանը գնահատել է Իրանի հետեւողական ջանքերը տարածաշրջանում հավասարակշռված քաղաքականություն վարելու եւ կայունություն ապահովելու գործում: Կողմերը նշել են նաեւ բոլոր ուղղություններով ծավալվող հայ-իրանական համագործակցության խորացումը եւ զարգացման դրական միտումները: Այդ կապակցությամբ զրուցակիցները, մասնավորապես, անդրադարձել են փոքր եւ միջին ձեռնարկատիրության, կրթության ու տուրիզմի ոլորտներին, ինչպես նաեւ մշակութային արժեքների պահպանման համագործակցության ակտիվացման հեռանկարներին:

Հանդիպման ժամանակ Վ. Օսկանյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերջին զարգացումները: Իր հերթին, Մեհդի Սաֆարին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ վերահաստատել Հայաստանի հետ համագործակցությունն ամրապնդելու եւ զարգացնելու Իրանի շարունակական քաղաքականությունը: Նույն օրը Մեհդի Սաֆարին հանդիպել է Հայաստանի փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանի հետ, որի հետ նույնպես մանրամասն քննարկել է նույն հարցերը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---