ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՏ ՈԼՈՐՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼՈՒ Է GITEX 2005 EXPO ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ

PanARMENIAN.Net - Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF) Հայաստանի ՏՏ ոլորտը ներկայացնելու է GITEX 2005 EXPO ցուցահանդեսում, որը կկայանա 2005 թվականի սեպտեմբերի 25-29-ին Միացյալ Արաբական Էմիրությունների Դուբայ քաղաքում: Այս մասին ,.amե PanARMENIAN.Net խմբագրությանը տեղեկացրել են EIF-ում: Հիմնադրամում տեղեկացրել են, որ GITEX ցուցահանդեսն անցկացվում է արդեն 23 տարի անընդմեջ: Այսօր այս ցուցահանդեսն ամենամեծն է աշխարհում` ներառելով 2 մլն ցուցանմուշ աշխարհի ավելի քան 60 երկրներից: Ամեն տարի ցուցահանդես են հաճախում ավելի քան 70 միլիոն մարդ: Ցուցահանդեսում Հայաստանի տեղեկատվական-հաղորդակցության եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտը ներկայացվելու է սեփական տաղավարով: Կազմակերպիչների գլխավոր նպատակը կդառնա Հայաստանի ոլորտների ներկայացումը, նոր շփումների եւ գործարարների ներգրավումը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---