Սերգեյ Մովսիսյանը Վեյկ ան Զեեի փառատոնի B մրցաշարում կիսում է 1-3-րդ տեղերը

Սերգեյ Մովսիսյանը Վեյկ ան Զեեի փառատոնի B մրցաշարում կիսում է 1-3-րդ տեղերը

PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը Վեյկ ան Զեեի փառատոնի B մրցաշարում 8 տուրերից հետո հավաքել է 5,5 միավոր:

8-րդ տուրում Մովսիսյանը ոչ ոքի է խաղացել Սերգեյ Տիվակովի հետ (Հոլանդիա): Նա 5,5 միավորով կիսում է 1-3-րդ տեղերը:

Հաջորդ տուրում, որը կկայանա հունվարի 22-ին, Մովսիսյանը կհանդիպի Մաքսիմ Տուրովի հետ (Ռուսաստան):

C մրցաշարում Գրիգոր-Սևակ Մխիթարյանը (Բրազիլիա) 4 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---