Հայաստանում մարդասիրական օգնության տարածաշրջանային կենտրոն է ստեղծվելու

Հայաստանում մարդասիրական օգնության տարածաշրջանային կենտրոն է ստեղծվելու

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը։ Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը զեկուցել է շաբաթվա ընթացքում հանրապետության տարածքում գրանցված արտակարգ դեպք-պատահարների և դրանց արձագանքման միջոցառումների մասին։ Այս օրերին տարվա ընթացքում իրականացված աշխատանքների մասին հաշվետվություններ են ներկայացնում Փրկարար ծառայության մարզային վարչությունները։

Պետական ռեզերվների գործակալության հետ աշխատանքներ են տարվում ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանում Ռուսաստանի հետ համատեղ մարդասիրական օգնության տարածաշրջանային կենտրոն ստեղծելու ուղղությամբ։

Շուտով մարզերում կմեկնարկեն Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության հետ կազմակերպվող դասընթացները` աղետների բժշկության գծով հրահանգիչներ պատրաստելու համար։

ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, գնդապետ Հ. Մաթևոսյանը զեկուցել է, որ այսուհետ ավելի սերտ համագործակցություն է լինելու քաղաքացիական և ուժային կառույցների ԲՈՒՀ-երի միջև` գիտական աշխատանքների և պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման բնագավառներում։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---