Հնարավոր է, որ Ալժիրում պատանդ վերցրած ահաբեկիչների շարքերում երկու կանադացիներ լինեն

Հնարավոր է, որ Ալժիրում պատանդ վերցրած ահաբեկիչների շարքերում երկու կանադացիներ լինեն

PanARMENIAN.Net - Ալժիրի Ին-Ամենաս գազի հանքավայրում մի քանի օր շարունակ պատանդներ պահող ահաբեկիչների թվում, ենթադրվում է, որ երկու կանադացիներ են եղել: Այս մասին հունվարի 21-ին հաղորդում է Reuters-ը՝ հղելով ալժիրյան հատուկ ծառայությունների ներկայացուցչին:

Ողջ մնացած պատանդները հաղորդել են, որ իրենց պատանդ վերցնողներից երկուսը «հյուսիսամերիկյան շեշտադրում» են ունեցել: Կանադական ԱԳՆ ներկայացուցիչը The Daily Telegraph-ին տված հարցազրույցում հայտնել է, որ այդ տվյալները ներկայումս ստուգվում են:

Ավելի վաղ հաղորդվում էր նաև, որ ահաբեկիչների խմբում էին Թունիսի, Եգիպտոսի, Մալիի, Ալժիրի, Կանադայի, Նիգերիայի և Մավրիտանիայի ներկայացուցիչներ, այս մասին հաղորդում է lenta.ru-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---