Ռ.ԱՈՒՇԵՎԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ՄԱՍԻՆ. ՉԻ ԿԱՐԵԼԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԵՐԻՆ20 հուլիսի 2005 - 09:20 AMT PanARMENIAN.Net - Բաքվում գտնվող ԱՊՀ Կառավարությունների ղեկավարների խորհրդին կից մարտիկ-ինտերնացիոնալիստների կոմիտեի ղեկավար, Ինգուշեթիայի նախկին նախագահ Ռուսլան Աուշեւը բարձր է գնահատել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի դերը որպես ԽՍՀՄ իրավահաջորդ: Անդրադառնալով Վրաստանից ռուսաստանյան զորատեխնիկայի մի մասը Հայաստանում տեղակայելու հարցին` Ռ.Աուշեւը հայտարարել է. «Ինչպե՞ս լուծել հիմնախնդիրը, եթե մարդիկ զինվում են: Եթե երկու պետությունների միջեւ կա հակամարտություն` չի կարելի ռազմական օգնություն ցուցաբերել երկու կողմերին էլ: Խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով», - ասել է գեներալը: Նա նաեւ իր ափսոսանքն է հայտնել ԽՍՀՄ փլուզման կապակցությամբ` կարծիք հայտնելով, որ «դրա արդյունքում ծագել եւ շարունակվում են չկարգավորված մնալ տարածաշրջանային հակամարտությունները նախկին Խորհրդային տարածքում»: Բացի այդ, գեներալի խոսքերով, փլուզումը հանգեցրեց համաշխարհային ասպարեզում ուժերի հավասարակշռության խախտմանը եւ ավարտվեց ԱՄՆ տիրապետությամբ, հաղորդում է Բաքվի «Էխո» թերթը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |