«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն սկսել է AVERS համակարգի միջոցով դրամական փոխանցումների իրականացումը

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն սկսել է AVERS համակարգի միջոցով դրամական փոխանցումների իրականացումը

PanARMENIAN.Net - «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն սկսել է AVERS (Ուկրաինա) միջազգային դրամական փոխանցումների համակարգի միջոցով փոխանցումների իրականացումը:

Համակարգը հնարավորություն է ընձեռում ֆիզիկական անձ հաճախորդներին կատարելու ակնթարթային դրամական փոխանցումներ ավելի քան 90.000 սպասարկման կետեր, որոնք գործում են աշխարհի 90 երկրներում (Բելգիա, Իսպանիա, Լեհաստան, Շվեդիա, Ռումինիա, Կանադա, Մեծ Բրիտանիա, ՌԴ, Ղազախստան և այլն): Միայն Ուկրաինայում գործում է մոտ 697 սպասարկման կետ:

Փոխանցումները կատարվում են առանց հաշվի բացման ԱՄՆ դոլարով, եվրոյով և ՌԴ ռուբլով: «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ իրականացնում է միջազգային դրամական փոխանցումներ «БЫСТРАЯ ПОЧТА», «CONTACT», «MONEYGRAM», «ANELIK» և «UNISTREAM» համակարգերի միջոցով, նաև կատարում է առանց հաշվի բացման Ռուսաստանից Հայաստանի ուղղությամբ «Գազպրոմբանկ-Էքսպրես» անվանական փոխանցումների վճարումներ:

2012թ. գրանցվել է ֆիզիկական անձանց տարբեր դրամական փոխանցումների միջոցով իրականացվող փոխանցումների ծավալների զգալի աճ: 2011թ. համեմատ այն կազմել է մոտ 42% `2011թ. 11 736 063 ԱՄՆ դոլարից մինչև 16 634 878 ԱՄՆ դոլար 2012թ.: 10 ամիսների ընթացքում ավելացել է ինչպես վճարային համակարգերով 2011թ.`18 590, 2012թ.` 27 006, այնպես էլ բանկի միջոցով իրականացվող փոխանցումների ընդհանուր քանակը 28 235-ից մինչև 38 429:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---