Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար. Սիրիայում բռնության մակարդակը թույլ չի տալիս մտածել հակամարտությունը պայմանավորվածության հիման վրա լուծելու մասին

Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար. Սիրիայում բռնության մակարդակը թույլ չի տալիս մտածել հակամարտությունը պայմանավորվածության հիման վրա լուծելու մասին

PanARMENIAN.Net - Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար արքայազն Սաուդ ալ-Ֆեյսալը հունվարի 22-ին հայտարարել է, որ սիրիական քաղաքացիական պատերազմում բռնության մակարդակը այն մակարդակի է հասել, որ թույլ չի տալիս մտածել հակամարտությունը պայմանավորվածության հիման վրա լուծելու մասին, հաղորդում է Reuters-ը:

Որպես կանոն, Էր-Ռիյադը աջակցում է սիրիացի ապստամբ-սունիներին, ովքեր պայքարում են նախագահ Բաշար Ասադի ալավիական ռեժիմի դեմ:

Սիրիայում հակամարտությունը շարունակվում է արդեն 22 ամիս:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---