Իրակլի Ալասանիան այլևս Վրաստանի փոխվարչապետը չէ

Իրակլի Ալասանիան այլևս Վրաստանի փոխվարչապետը չէ

PanARMENIAN.Net - Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան 2013-ին հունվարի 21-ից այլևս Վրաստանի կառավարության փոխվարչապետը չէ:

Պետք է նշել, որ օրերս Իրակլի Ալասանիայի և վարչապետ Բիձինա Իվանիշվիլու միջև կայացել է «ծանր խոսակցություն»: Այդ մասին հաղորդել է Ալասանիան: Խոսակցությունը վերաբերվել է Վրաստանի նախագահի ընտրության թեմային, հաղորդում է Գրուզիա on-line-ը:

«Մենք մի քանի օր առաջ շատ ծանր խոսակցություն ենք ունեցել այս թեմայի շուրջ: Նա որոշ առումով անհանգստացած է եղել նրանով, որ այդ քննարկումները տեղի են ունեցել առանց նրա հետ համաձայնեցման: Ես վարչապետի հետ լիովին համաձայն եմ այն հարցում, որ թեկնածությունը պետք է համաձայնեցվի կոալիցիայի և նրա առաջնորդ Բիձինա Իվանիշվիլու հետ: Ելնելով դրանից` մենք այդ թեմայով խոսակցություն ենք ունեցել: Դա բնական գործընթաց է: Վատ կլիներ, եթե մենք չունենայինք բաց խոսակցություններ և վարչապետը չտար նման բաց զրույցներ վարելու հնարավորություն»,- ասել է Ալասանիան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---