ԳՐԵԹԵ 2 ՕՐՈՒՄ ԱՄՆ ՇՈՒՐՋ 80 ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐ ՄԻԱՑԵԼ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱՁԵՎԻՆ

PanARMENIAN.Net - Կոնգրեսական Ադամ Շիֆը նախօրեին հայտարարել է, որ գրեթե 2 օրում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի շուրջ 80 անդամներ միացել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին: Բանաձեւ, որի հեղինակը Ադամ Շիֆն է, նախատեսում է 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանության ճանաչում եւ կոչ է անում ճանաչել Օսմանյան Թուրքիայի դերը այդ ոճրագործություններում: Բացի այդ, փաստաթուղթը կոչ է անում Թուրքիաին ճանաչել ցեղասպանությունը եւ հաշտության հասնել հայ ժողովրդի հետ: Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է պայման լինի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում ԱՄՆ Կոնգրեսի աջակցության համար: «Ես բավարարված եմ, որ իմ գործընկերները այդքան արագ իրենց աջակցությունը ցուցաբերեցին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում եւ կոչ եմ անում ԱՄՆ բոլոր քաղաքացիներին նպաստել, որ իրենց ներկայացուցիչները Կոնգրեսում աջակցեն այդ օրինագծին: Եթե մենք պատրաստվում ենք Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւն ընդունել այս տարի, երբ նշվում է այդ իրադարձությունների 90-ամյակը, ապա մենք պետք է պայքարենք դրա համար: Ժամանակը եկել է»,-հայտարարել է Ադամ Շիֆը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---