Ջուլիան Ասանժը քննադատել է իրեն նվիրված ֆիլմի սցենարը24 հունվարի 2013 - 13:20 AMT PanARMENIAN.Net - Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը քննադատել է իր մասին «Հինգերորդ իշխանություն» ֆիլմի սցենարը, որը ներկա պահին նկարահանում է Dreamworks ստուդիան: Այդ մասին գրում է Lenta.ru-ն` մեջբերելով Agence France-Presse-ը: Ասանժն իր կարծիքը հայտնել է Օքսֆորդի համալսարանի ուսանողների հետ տեսակապի ժամանակ: Պատմելով, որ նա ստացել է ֆիլմի սցենարը, Wikileaks-ի հիմնադիրը հայտարարել է, որ ֆիլմը «բացարձակ սուտ է և քարոզչություն»: Ասանժը մեղադրել է ֆիլմի ստեղծողներին նրանում, որ թշնամանք են սերմանում Իրանի նկատմամբ, քանի որ ֆիլմում ակնարկ է արվում, որ Իրանն ատոմային զենք է մշակում: Բացի դրանից, Ասանժը հավելել է, որ Իրանի ատոմային մշակումները ոչ մի կապ չունեն Wikileaks-ի և նրա հիմնադիրի հետ: Ֆիլմի սցենարիստ Ջոշ Սինգերը ներկայացնում է Ջուլիան Ասանժին, ով հիմա բնակվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, որպես վեհանձն ասպետի, ով անտարբեր չէ հասարակության կյանքի նկատմամբ: Հետագայում Ասանժի իշխանությունն այնքան կպտտեցնի նրա գլուխը, որ նա կդառնա գրեթե պարանոիկ` համակված «տեղեկատվական պատերազմում» հաղթանակի գաղափարով: Ջուլիան Ասանժի դերն անցած աշնանը ստացել է Բենեդիկտ Կամբերբետչը, նրա համախոհ Դանիել Դոմշայթ-Բերգի դերում հանդես կգա Դանիել Բրյուլը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |