Արտաշես Ալեքսանյանը հերքում է. Վթարի չի ենթարկվել![]() ![]() PanARMENIAN.Net - «Գարեգին Նժդեհ» ֆիլմի դերակատար Արտաշես Ալեքսանյանը վթարի չի ենթարկվել: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նա հերքեց ավելի վաղ տարածված տեղեկությունն ու նշեց, որ ուղղակի ասուլիսից ուշացել է: Պատճառն էլ ոչ թե իր վթարի ենթարկվելն էր, այլ պարզապես գնացել էր ընկերոջն օգնելու: «Ինձ սխալ են հասկացել: Ընկերոջս մեքենայի ակը վրայից թռել էր, պոկվել էր, գնացի ակը տվեցի, եկա: Երեխայի հետ էր»,- ասաց Արտաշես Ալեքսանյանը: Դերասանը նշեց, որ ընկերոջ և նրա ընտանիքի անդամների հետ ամեն ինչ լավ է: Այսօր Արտաշես Ալեքսանյանը պետք է մասնակցեր ֆիլմին նվիրված ասուլիսին, որին ուշացումով է հասել: Հեռախոսով պարզաբանել է, որ ավտոմեքենան շրջվել է՝ վթարի ենթարկվելով: Դերասանը տեղեկացրել է, որ, թեկուզ ուշացումով, կմիանա ասուլիսին. «20-30 րոպեից կհասնեմ»,-ասել է նա: Սակայն որոշ ժամանակ անց չէր պատասխանել հեռախոսազանգերին: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |