ԿԱՐՍ-ԱԽԱԼՔԱԼԱՔ-ԹԲԻԼԻՍԻ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ՎՐԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾՆ Է

PanARMENIAN.Net - Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթգծի կառուցումը Վրաստանի ներքին գործն Է, Թբիլիսիում հայտարարել է Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Նրա խոսքերով, Հայաստանը կարող Է ընդամենն իր կարծիքը հայտնել այդ կապակցությամբ, սակայն ուղղակիորեն չի կարող խառնվել: «Վրաստանի կառավարությունը, մեր նախորդ հանդիպումների, զրույցների ժամանակ նշել Է, որ աջակցելու Է մեզ` Կարս-Գյմուրի-Թբիլիսի երկաթգիծը բացելու խնդրում: Վրաստանի համար Էականն այն Է, որպեսզի այս տարածքը կապվի Թուրքիայի հետ: Բնականաբար, շատ ավելի Էժան եւ ձեռնտու կլինի եղածը վերագործարկել, քան հսկայական գումարներ ներդնել` նոր գիծը կառուցելու համար»,-հայտարարարել է Հայաստանի վարչապետը: Նրա խոսքերով, սա այնքան Վրաստանի խնդիրը չէ, որքան Հայաստանի կառավարության, որպեսզի միջազգային որոշակի աջակցության շնորհիվ հնարավոր լինի բացել Կարս-Գյմուրի-Թբիլիսի երկաթգիծը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---