Հունական ոստիկանությունը գրոհել է Աթենքի մետրոպոլիտենի դեպոն

Հունական ոստիկանությունը գրոհել է Աթենքի մետրոպոլիտենի դեպոն

PanARMENIAN.Net - Հունական ոստիկանության հատուկ նշանակության ջոկատը հունվարի 25-ի առավոտյան գրոհել է Աթենքի մետրոպոլիտենի դեպոն, որի աշխատակիցները նստացույց են հայտարարել՝ պահանջելով կառավարությունից չնվազեցնել նրանց աշխատավարձը, հայտնում է «Ռոյթերսը»:

Ոստիկանները ներխուժել են դեպոյի տարածք, որտեղ 10 մարդ է ձերբակալվել իշխանությունների օրինական պահանջներին դիմադրելու համար: Սկսված ծեծկռտուքի պատճառով տուժել է նաև մետրոյի աշխատակցուհիներից մեկը, նրան հիվանդանոց են տեղափոխել, հայտնում է Լենտա.ռու-ն:

Մետրոպոլիտենի աշխատակիցները գործադուլ են հայտարարել, անկախ իրենց աշխատատեղերը չլքելու կառավարության կարգադրությունից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---