ՆԱՏՕ-ի շարասյան վրա մահապարտ ահաբեկչի անհաջող հարձակման արդյունքում զոհվել է 5 մարդ

ՆԱՏՕ-ի շարասյան վրա մահապարտ ահաբեկչի անհաջող հարձակման արդյունքում զոհվել է 5 մարդ

PanARMENIAN.Net - Առնվազն 5 մարդ է զոհվել, 15-ը` վիրավորվել, Աֆղանստանի արևելքում, երբ մահապարտ-ահաբեկիչը ականավորված ավտոմեքենայով փորձել է հարձակում գործել ՆԱՏՕ-ի շարասյան վրա, հաղորդում է BBC-ն:

Ինչպես հաղորդել է միջազգային ռազմական կոնտինգենտի ներկայացուցիչը, ՆԱՏՕ-ի զինծառայողներից և ոչ մեկը չի տուժել. մահապարտը բախվել է տան պատին:

Հարձակման պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Թալիբան» շարժումը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---