Արթուր Աբրահամի և Ռոբերտ Շտիգլիցի միջև ռևանշ-մենամարտ կարող է կայանալ մարտի 23-ին Մագդեբուրգում

Արթուր Աբրահամի և Ռոբերտ Շտիգլիցի միջև ռևանշ-մենամարտ կարող է կայանալ մարտի 23-ին Մագդեբուրգում

PanARMENIAN.Net - Որոշվել է WBO վարկածով գերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի և նախկին տիտղոսակիր Ռոբերտ Շտիգլիցի միջև հնարավոր ռևանշ-մենամարտի ամսաթիվը: Ինչպես հաղորդում է գերմանական մամուլը, մենամարտը պլանավորվում է անցկացնել մարտի 23-ին Մագդեբուրգում (Գերմանիա):

Պաշտոնապես մենամարտն առայժմ չի հաստատվել, քանի որ դրան կարող է խանգարել Շտիգլիցի նկատմամբ հետաքննությունը: Շտիգլիցը ծեծել է կնոջ հորը և պնդում է, որ դա ինքնապաշտպանություն է եղել, սակայն պաշտոնական որոշում դեռ չի կայացվել:

Օգոստոսին Աբրահամը և Շտիգլիցը Բեռլինում անցկացրել են մենամարտ, որից հետո հայ բռնցքամարտիկըմրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակ է տարել` նվաճելով WBO գոտի:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---