Ռիմա Վարժապետյան. Ցեղասպանության ճանաչման հարցում հայերը շատ պասիվ են

Ռիմա Վարժապետյան. Ցեղասպանության ճանաչման հարցում հայերը շատ պասիվ են

PanARMENIAN.Net - Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ Ցեղասպանության ճանաչման հարցում հայերը շատ պասիվ են. «Ինչով է զբաղված Սփյուռքը, շատ պասիվ են հայերը այս հարցում, հաշվի առնելով, որ 100-ամյա տարելիցին շատ քիչ ժամանակ է մնացել: Միայն ակտիվությունը կօգնի արդյունքի հասնել: Սփյուռքի նախարարությունը տուրիստական գործունեությամբ չպիտի զբաղվի, այլ պետք է միջոցառումներ, ցույցեր կազմակերպվեն»,-ասաց նա:

Ասուլսի մյուս բանախոսը՝ պատմական գիտությունների թեկնածու Գևորգ Մելքոնյանն ասաց, որ Սփյուռքում Ցեզասպանությունն ուսումնասիրող լուրջ մասնագետներ կան, պարզապես նրանց կարելի է մատների վրա հաշվել. «Բացի այդ պետք է հաշվի առնել, որ մեր պատմաբանները հնարավորություն չունեն ուսումնասիրելու թուրքական արխիվները, ի տարբերություն հրեաների, ովքեր հնարավորություն ունեցել են ուսումնասիրել գերմանական արխիվները: Մենք նոր ռեսուրսների և ուսումնասիրությունների կարիք ունենք»,-ասաց նա:

Լրագրողները Ռիմա Վարժապետյանին հարցրեցին Հայոց ցեղասպանության հարցում Իսրայելի դիրքորոշման վերաբերյալ նրա կարծիքը. «Հրեաները ճանաչում են Հայերի ցեղասպանությունը, ընդունում են, այստեղ այլ խնդիր է պետական քաղաքականությունը: Առաջինն այն վտանգն է, որ հրեաներին սպառնում է Թուրքիայից, երկրորդը տնտեսական հարցերն են: Ճիշտ չէ, դատել այդպես: Այստեղ ռազմական և տնտեսական հարցեր կան»:

Ռիմա Վարժապետյանն ասաց, որ Ցեղասպանության ճանաչման հարցում հրեական համայնքը մեծ աշխատանք է կատարում և տարակուսեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովում համայնքների ներկայացուցիչներ չեն ընդգրկվել:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---