Հուղարկավորությունը Պորտ-Սաիդում վերածվել է զանգվածային անկարգության

Հուղարկավորությունը Պորտ-Սաիդում վերածվել է զանգվածային անկարգության

PanARMENIAN.Net - Եգիպտական Պորտ-Սաիդում բողոքողները կիրակի օրը այրել են ակումբը, որը պատկանել է պաշտպանության նախարարությանը, հարձակման են ենթարկվել նաև ՆԳՆ-ը պատկանող հանգստյան տները, գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղելով տեղի ԶԼՄ-ներին:

Ոստիկանության և եգիպտական քաղաքի բնակիչների միջև բախումները վերսկսվել են նախօրեին արյունալի անկարգությունների ընթացքում զոհվածների հուղարկավաորության ժամանակ:

Հավաքվածներին ցրելու համար ոստիկանությունը կիրառում է արցունքաբեր գազ:

Ըստ ԶԼՄ-ների տվյալների, բախումների արդյունքում զոհվել է 32, վիրավորվել՝ 355 մարդ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---