Դժվարանցանելի է Սելիմի լեռնանցքը

Դժվարանցանելի է Սելիմի լեռնանցքը

PanARMENIAN.Net - Հունվարի 27-ին, ժամը 18.00-ի դրությամբ՝ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներն ու լեռնանցքները բաց են։Հանրապետության ողջ տարածքում տեղումներ են՝ ձնախառն անձրևի և ձյան տեսքով, հայտնում է ՀՀտրանսպորտի և կապի նախարարությունը։

Ապարան-Արագած հատվածում, Հրազդանում և Սևանում ուժեղ ձյուն է տեղում։Սելիմի լեռնանցքը՝ Մարտունու կողմից, բքի պատճառով դժվարանցանելի է։Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---