Դավիթ Ջամալյան. Ադրբեջանը հնարավոր է` արկածախնդրության գնա, բայց անարդյունք

Դավիթ Ջամալյան. Ադրբեջանը հնարավոր է` արկածախնդրության գնա, բայց անարդյունք

PanARMENIAN.Net - Բաքվում և հարակից քաղաքներում տեղի ունեցող զանգվածային բողոքի ցույցերի արդյունքում ալիևյան ռեժիմի տապալումը կանխելու համար սահմանին լարվածություն հրահրելու փորձեր հնարավոր են, բայց դա արկածախնդրություն է: Կարծիքը ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանինն է, ով այսօր ասուլիսի ժամանակ նշեց.

«Մեր հայտարարությունները մերկապարանոց չեն, երբ ասում ենք` պատրաստ ենք ցանկացած ոտնձգության: Երաշխավորված հաղթանակի մասին խոսք լինել չի կարող»:

Փորձագետի խոսքով՝ եթե, այնուամենայնիվ, Ադրբեջանը գնա այդ արկածախնդրությանը միայն արագ հաղթանակը կարող է ներքին խնդիրները լուծել, բայց դրա հնարավությունը չունի: Ադրբեջանական կողմից դիվերսիոն ու դրան հաջորդած մեր պատժիչ գործողությունների փորձը ցույց է տվել մեր քայլերի արդյունավետությունը:

«Հունիսից հետո մեր պատասխանը եղել է կտրուկ ու ցավոտ, ինչի արդյունքում արդեն բավական ժամանակ է սահմանին իրավիճակը հանդարտ է», - ասաց Դավիթ Ջամալյանը և ավելացրեց, որ եթե հնարավոր պատերազմը ձգձգվի, ալիևյան ռեժիմի կործանումն ավելի կարագանա:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---