ՀԱԿ անդամ. Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահ դառնա, ուրեմն ես Սերժ Սարգսյանի կողմնակիցն եմ

ՀԱԿ անդամ. Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահ դառնա, ուրեմն ես Սերժ Սարգսյանի կողմնակիցն եմ

PanARMENIAN.Net - ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը երկու սիրելի երգիծաբան ունի՝ Պարոնյան և Զոոշչենկո: Այս երկուսին ավելացել է երրորդը: «Սա մեկը չի, մարդկանց խումբ է: Դրանք նախագահի թեկնածուներն են: Զավեշտի երկիր Հայաստանս: Եթե ցանկանում եք լիաթոք ծիծաղել, լսեք, թե այդ նախագահի «թեկնածուները» ինչի մասին են խոսում»,- այսօր լրագրողների հանդիպման ժամանակ ասաց Գուրգեն Եղիազարյանը:

Նա նկատեց, որ «Սերժ Սարգսյանը նստած է ճենապակյա զանգի մեջ և ինչպես քարը գցես այն կփշրվի»: Ըստ Գուրգեն Եղիազարյանի՝ Սերժ Սարգսյանն իր նախագահության ընթացքում լրջագույն բացթողումներ է կատարել: Նրա «Առաջ Հայաստան» կարգախոսը վերածվել է խայտառակության, դեպի նահանջի՝ բոլոր ուղղություններով: «Այսօր մարտի դուրս եկած այս տղամարդիկ չեն խոսում, թե ինչ էր խոստացել և չի արել Սերժ Սարգսյանը: Ծպտուն անգամ չեն հանում: Սա չի վերաբերում միայն Արամ Հարությունյանին և Անդրիաս Ղուկասյանին»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը:

Ըստ նրա Անդրիաս Ղուկասյանն, ի տարբերություն մյուս զավեշտալի թեկնածուների, հացադուլի է նստել և հստակ պահանջներ ունի:

Գուրգեն Եզիազարյանն ափսոսում է Պարույր Հայրիկյանին. «Հայաստանի անկախության համար նա որոշակի քայլեր է արել: Նա չպետք է իրեն թույլ տար մասնակցել այս թատրոնին»:

Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությանը, ՀԱԿ անդամը նկատեց, որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանին չճանաչեր, կարող է ինքն էլ ազդվեր նրա տեսահոլովակը դիտելիս: Նա հայտարարեց, որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահ դառնա, ուրեմն ինքը Սերժ Սարգսյանի կողմնակիցն է: «Գոնե Սերժ Սարգսյանին գիտենք»,- ասաց նա: ՀԱԿ անդամի համար էպոսագետ-թեկնածու Վարդան Սեդրակյանը մութ անտառ է, իսկ Հրանտ Բագրատյանի համար ոչ մի վատ բան չի ասում. հինգ տարի կողք կողքի են եղել:

Ամփոփելով՝ Գուրգեն Եղիազարյանը նկատեց, որ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի ղեկավար Հովիկ Աբրահամյանը այնպես չի գովում Սերժ Սարգսյանին, ինչպես որ առաջադրված մյուս թեկնածուները: «Այս «ախոյանները» սազերն առած, դհոլի տակ գովում են Սերժ Սարգսյանին: Լսեք ինչի մասին են խոսում, իրենց ինչպես են պահում և կհասկանաք ինչ են անում այդ մարդիկ»,- ասաց նա:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---