Լյուքսեմբուրգի խաղից առաջ Հայաստանի հավաքականը կունենա երկու մարզում![]() 28 հունվարի 2013 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 3-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հավաքվելու է ֆրանսիական Վալանս քաղաքում և անցկացնելու է երկու մարզում` փետրվարի 3-ին և 4-ին: Փետրվարի 5-ին «Ժորժ Պոմպիդու» մարզադաշտում կկայանա Հայաստան- Լյուքսեմբուրգ ընկերական հանդիպումը: Հայաստանի հավաքական են հրավիրվել Ռոման Բերեզովսկին, Գևորգ Կասպարովը և Արսեն Բեգլարյանը: Հանդես կգան նաև Ռոբերտ Արզումանյանը, Վալերի Ալեքսանյանը, Հրայր Մկոյանը, Արտյոմ Խաչատուրովը, Կամո Հովհաննիսյանը, Հովհաննես Համբարձումյանը, Տարոն Ոսկանյանը և Արտակ Եդիգարյանը: Կիսապաշտապններն են`Հենրիխ Մխիթարյանը, Կառլեն Մկրտչյանը, Կարեն Մուրադյանը, Արթուր Եդիգարյանը, Արաս Օզբիլիսը, Մարկոս Պիզելին, Գևորգ Ղազարյանը և Նորայր Ասլանյանը: Հարձակման գիծը կկազմեն Էդգար Մանուչարյանը, Միխայիլ Մարկոսովը և Արթուր Սարկիսովը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |