«Գրանդ Քենդի»-ի աշխատողներ. Մեր անձնագրերը չեն հավաքել

«Գրանդ Քենդի»-ի աշխատողներ. Մեր անձնագրերը չեն հավաքել

PanARMENIAN.Net - ԼՂՀ նախկին արտգործնախարար, նախագահի թեկնածու Արման Մելիքյանն այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ տեղեկություններ կան այն մասին, թե Երևանի խաշոր ձեռնարկություններից մեկում՝ «Գրանդ Քենդի»-ում, աշխատակիցներից անձնագրեր են հավաքել:

«Մենք ստուգում ենք այդ տեղեկատվությունը: Որևէ մեկին պիտակավորելու ցանկություն չունեմ, սակայն սա այնքան նուրբ գործընթաց է, որ ցանկացած մանրուք կարող է էական ազդեցություն ունենալ ընդհանուր տրամադրությունների և ընտրությունների իրավաչափությունը ճշտելու վրա»,- ասել է Արման Մելիքյանը:

PanARMENIAN.Net ի թղթակիցը զրուցել է «Գրանդ Քենդի»-ում աշխատող մի քանի վաճառողուհիների հետ: Նրանք միանգամից կտրականապես հերքեցին տեղեկությունը:

«Այդպիսի բան չկա: Անձնագրերը մեզ մոտ են: Ինչի՞ համար պիտի հավաքեին: Բացառվում է, որ մեզ ստիպեն իրենց նախընտրած թեկնածուին ընտրել», - ասաց նրանցից մեկը, իսկ մյուսն ավելացրեց. «Մենք այստեղ միայն աշխատում ենք: Ընկերությանը չենք պատկանում: Մեր անձնական կարծիքն ունենք, ու ոչ ոք մեզ ոչինչ չի պարտադրում»:

Գրանդ Քենդի»-ի արդեն 13 տարվա աշխատակցուհիներից մեկն էլ վստահեցրեց, որ այդ տարիների ընթացքում ոչ մի անգամ նման դեպք չի եղել:

«Ժողովների ժամանակ սեփականատերերը հայտարարում են, թե որ կուսակցությանն են իրենք սատարելու, բայց մեզ չեն ուղղորդում: Մենք կարող ենք ընտրել ում ուզում ենք: Իսկ անձնագրերը մեզ մոտ են` կարող եք գալ մեր տուն, տեսնել», - ասաց նա:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---