Աշոտ Մելիքյան. Լրատվամիջոցների հետ «հաշիվ են մաքրում»

Աշոտ Մելիքյան. Լրատվամիջոցների հետ «հաշիվ են մաքրում»

PanARMENIAN.Net - Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյան այսօր, ներկայացնելով ԽԱՊԿ 2012 տարեկան զեկույցը` Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների մասին, նշել է, որ ընտրություններին ընդառաջ դրությունը սրվում է, իսկ 2012թ. այն ավելի մեղմ էր, քան 2007-2008-ին:

Աշոտ Մելիքյանը նշել է ԱԺ ընտրությունների ժամանակ լրագրողների դեմ բռնության 3, և ՏԻՄ ընտրությունների ժամանակ` 1 դեպքի մասին: Նրա հրապարակած տեղեկություններով` 2011թ. լրագրողների և լրատվամիջոցների դեմ գրանցվել է ճնշումների 49, իսկ 2012թ.` 37 դեպք: Տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտումներտը 2012թ. 23 են, նախորդ տարվա 7-ի համեմատ:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահի խոսքով` 2011 թվականն աննախադեպ էր ընդդեմ լրատվամիջոցների դատական հայցերի մեծ թվի առումով: Այդ ընթացքում ընդդեմ լրատվամիջոցների ներկայացվել է 36 դատական հայց՝ վիրավորանքի և զրպարտանքի հոդվածներով: 2012 թվականին ընդամենը 16 դատական հայց է ներկայացվել:

«2011թ. դատական հայցերի ժամանակ քաղաքական գործիչները շատ ակտիվ էին, ինչն ընկալվում էր որպես քաղաքական ճնշում, իսկ անցած տարի միայն մեկ քաղաքական գործիչ էր դիմել դատարան, այն էլ ընդդեմ բլոգերի»,-ասել է Աշոտ Մելիքյանը և նշել, որ երբեմն դատական հայցերը լրատվամիջոցների հետ «հաշիվ մաքրելու» նպատակով են:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---