BBC-ից ու Monde-ից զանգում են Ադիբեկյանին.Բոլորը նույն բանն են հարցնում

BBC-ից ու Monde-ից զանգում են Ադիբեկյանին.Բոլորը նույն բանն են հարցնում

PanARMENIAN.Net - «Սոցիոմետր» սոցիոլոգիական հարցումների կենտրոնի տնօրենն այսօր հերթական հարցման արդյունքներն ամփոփեց: Ինչպես արդեն հայտնել էինք, այս անգամ հարցումը վերաբերում է նախագահից բնակչության սպասելիքներին: Ադիբեկյանը ասուլիսի ժամանակ ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ հարցվածները անտարբեր են նախագահի թեկնածուների հիմնական ծրագրային դրույթների հանդեպ, մասնավորապես, նրանց չի հետաքրքրում ստվերի դեմ պայքարը.«Ստվերի դեմ պայքարել ուզում են բիզնեսմենները,նախագհի թեկնածուները սա պետք է հաշվի առնեին»,-ասաց Ադիբեկյանը և ավելացրեց, որ հարցված քաղաքացիները թեև նշում են՝ ինչը կցանկանային փոխել, բայց, մեծ մասամբ ,չեն կարողանում նշել, թե ոնց են պատրաստվում անել դա:

Անդրադառնալով նախագահի թեկնածուների վերաբերմունքին այս հարցումներին, Ադիբեկյանն ասաց, որ նրանց մեծ մասը պարբերաբար նեղանում է իրենից.«Արամ Հարությունը նեղացել է, Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցներն են նեղանում, Բագրատյանը նեղացել է»: Ադիբեկյանը նեղանալու պատճառ չի տեսնում ,առանց այդ էլ ամեն ինչ ակնհայտ է.«Ես ասել եմ և ևս մեկ անգամ ասում եմ, նախագահական ընտրությունների երկրորդ փուլ հնարավոր է միայն եթե ընդդիմությունը միավորվի: Բագրատյանը ՀԱԿ-ից էլ առանձնացավ, մի այնպիսի կուսակցություն էլ չի նրա կուսակցությունը, որ ասես համախոհները կգան, ձայներ կբերեն: Էպսագետն էլ է նեղացած: Գիտեք, ինձ զանգում են BBC-ից, ֆրանսիական Monde-ից, տարբեր արտասահմանյան լրատվամիջոցներից ու հարցնում են՝ էտ ի՞նչ խայտառակ վիճակ է ձեզ մոտ»,-եզրափակեց Ադիբեկյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---