Ֆրանսիայի ԱԳ նախարար. Փարիզի օգնությունն աֆրիկյան ուժերին Մալիում կկազմի 47 մլն եվրո

Ֆրանսիայի ԱԳ նախարար. Փարիզի օգնությունն աֆրիկյան ուժերին Մալիում կկազմի 47 մլն եվրո

PanARMENIAN.Net - Փարիզի օգնությունը աֆրիկյան ուժերին Մալիում կկազմի 47 մլն եվրո: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը Ադիս Աբեբայում՝ Մալիի համար միջազգային դոնորների միջազգային խորհրդաժովում:

Ընդհանուր առմամբ Մալիի տարածքում Արևմտյան Աֆրիկայի միավորված զորակազմի տեղակայումը կպահանջի մոտ 340 մլն եվրո (մոտ 460 մլն դոլար): Ենթադրվում է, որ Մալիի աջակցության Աֆրիկյան միջազգային առաքելության կազմը կլինի մոտ 5800 մարդ:

15 մլն եվրո կհատկացնի Գերմանիան: ԵՄ-ն՝ 50 մլն եվրո, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---