44 և 100 համարի երթուղայինները կփոխարինվեն կարմիր ավտոբուսներով

44 և 100 համարի երթուղայինները կփոխարինվեն կարմիր ավտոբուսներով

PanARMENIAN.Net - 44 և 100 համարի երթուղայինները մյուս շաբաթ կփոխարինվեն ավտոբուսայինով:Ավտոբուսները Իրանում են, Հայաստան դեռ չեն հասել:

«Երևանտրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Իրանում այժմ 80 ավտոբուս կա, և եթե խնդիրներ չառաջանան , դրանք շաբաթվա վերջում կլինեն Երևանում.«Նախատեսում ենք այդ ավտոբուսներով փոխարինել հիմնականում 100 և 44 համարի միկրոավտոբուսային երթուղին: Դրանք այն կարմիր ավտոբուսներն են, որոնցով փոխարինվել է 86 համարի երթուղին: Ավտոբուսից մի քիչ փոքր են, միկրոավտոբուսից՝ մեծ: Ամենահարմար տրանսպորտն է Երևանի համար»,-ասաց Միսակ Համբարձումյանը:

Նա տեղեկացրեց, որ ավտոբուսները երթուղի դուրս բերելու համար ստուգումներ չեն լինի, այնպես, որ դա ժամանակ շատ չի խլի.«Մեկ-երկու օրում այդ հարցերը կլուծվեն և հույս ունեննք՝ մյուս շաբաթ արդեն դրանք կլինեն երթուղիներում: Վերջապես այդ խնդիրը կլուծվի, ի վերջո մենք էլ ենք հոգնել»,-եզրափակեց Համբարձումյանը: Հավելենք, որ այս ավտոբուսները մասնավոր ընկերություն է ներկրել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---