Հայաստանը կմասնակցի Մադրիդի միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին29 հունվարի 2013 - 17:19 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը սույն թվականի հունվարի 30-ից փետրվարի 3-ը ընկած ժամանակահատվածում տեղական 7 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ Հայաստանը կներկայացնի Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում տեղի ունենալիք «Fitur» միջազգային զբոսաշրջային տարեկան ցուցահանդեսին, ասվում է հիմնադրամի հաղորդագրության մեջ: Նախորդ տարի «Fitur»-ին մասնակցել են 9506 զբոսաշրջային ընկերություն 167 երկրներից. այն ունեցել է շուրջ 120 հազար մասնակից և 92 հազար այցելու: Ցուցահանդեսը լուսաբանել են ավելի քան 6300 լրագրողներ 54 երկրներից: Ցուցահանդեսի շրջանակներում Միավորված ազգերի կազմակերպության Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) հետ համատեղ կազմակերպվելու է ներդրողների համաժողով, որի ընթացքում ՀԱՄՀ կողմից ներկայացվելու է Հայաստանի զբոսաշրջային և ներդրումային գրավչությունը, գործարար միջավայրը՝ նպատակ ունենալով խթանել ներդրումների հոսքը Հայաստանում հասանելի հյուրանոցային ենթակառուցվածքների ստեղծման գործում: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |