Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության թեժ գիծը 20 օրվա ընթացքում 79 հաղորդում է ստացել

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության թեժ գիծը 20 օրվա ընթացքում 79 հաղորդում է ստացել

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության «Թեժ գիծ» ծառայություն հունվարի 9-ից մինչև հունվարի 29 ընկած ժամանակահատվածումընտրացուցակների ճշգրտման, անճշտությունների վերաբերյալ 79 հաղորդում է ստացվել: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են ՀՀ Ոստիականությունից:

Տարածած հաղորդագրության համաձայն` հաղորդումներից 3-ը Հայաստանի Հանրապետությունից դուրս մահացած անձանց վերաբերյալ են, որոնց մասին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունից սահմանված կարգով տեղեկատվություն չի ստացել: Վերջնական ցուցակները հրապարակելիս մահացածների անհատական տվյալներն ընտրողների ռեգիստրում չեն լինի:

Ընտրացուցակում անձի անհատական տվյալների բացակայության վերաբերյալ ստացվել է 1 հաղորդում: Ստուգմամբ պարզվել է, որ քաղաքացին հաշվառվել է 17.01.2013 թ.` ընտրացուցակները հրապարակելուց հետո: Վերջինիս պարզաբանվել է ՀՀ օրենսդրության պահանջները և տեղեկացվել, որ վերջնական ցուցակները հրապարակելիս տվյալներն առկա կլինեն ընտրողների ռեգիստրում:

Հաղորդումներից 11-ով հայտնվել են տեղեկություններ սեփականատեր չհամարվող անձանց բնակելի տարածությունում հաշվառման մեջ մնալու կապակցությամբ: Քաղաքացիներին պարզաբանվել են ՀՀ օրենսդրության պահանջները բնակելի տարածության նկատմամբ օգտագործման կամ սեփականության իրավունք չունեցող անձին հաշվառումից հանելու ընթացակարգի վերաբերյալ:

«Թեժ գիծ» ծառայությունում ստացված մյուս զանգերով պահանջվել են ընտրական գործընթացին չվերաբերող խորհրդատվություններ:

 Ուշագրավ
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
---